Loading...

Հունաստան

Մայրաքաղաք` Աթենք
Տարածքը` 131 957 կմ²
Բնակչությունը` 10 772 967 մարդ
Ազգային լեզուն` հունարեն
Ժամային գոտին` Երևանից հետ է երեք ժամ
Արժույթ` եվրո
Կրոնը` քրիստոնեություն
Կլիմա` Հունաստանի կլիման կարելի է բաժանել երեք տեսակի՝ միջերկրածովյան, ալպիական և չափավոր, որոնցից ամեն մեկը խիստ կապված է տեղանքի հետ։

Հունաստանը աշխարհի ամենաշատ այցելվող երկրներից մեկն է: Գրավում է և′ բազմաթիվ հուշարձանները, և′ հիանալի կլիման, և′ կյանքի հիասքանչ ռիթմը: Հունաստանը պետություն է Հարավային Եվրոպայում, զբաղեցնում է Բալկանյան թերակղզու մի մասը, իսկ արևելքից Հոնիական ծովից մինչև Էգեյան ծովի ավելի քան 2 հազար կղզիները: Հունսատանի Խոշոր կղզիներն են` Կրետե, Հռոդոս, Էվբեյա, Լեսբոս: Ընդհանուր մակերեսը` 132 հազար քառ. կմ, կղզիների տարածքը` 24,8 հազար քառ. կմ: 10.6 միլիոն բնակչության 10%-ը ապրում է կղզիներում: Բնակչության մեկ երրորդը ապրում է մայրաքաղաք Աթենքում: Աթենքը միաժամանակ և երկրի և Ատտիկա նոմի մայրաքաղաքն է: Հունաստանը համարվում է եվրոպական մշակույթի օրրանը, բայց ժամանակակից Հունաստանի քաղաքական պատմությունը սկսել է միայն 1830-ական թվականներից: Հունաստանը մտնում է շենգենյան և Եվրո գոտում:

Հունաստանը, տուրիստական ենթակառուցվածքներով, ամենազարգացած երկրներից մեկն է աշխարհում: Մայիսից մինչև Սեպտեմբեր ամիսն ընկած հատվածում երկրում եռում ա ամառային հանգիստը, զբոսաշրջային ավանները լեցուն են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով: Հունական ծովափնյա հյուրանոցներն, իրենց հերթին, կարծես մրցակցության դուրս եկած լինեն՝ յուրաքանչյուրը յուրով զարմացնելով իր հարմարավետությամբ և սպասարկման որակով: