Ապահովագրության օբյեկտ են ապահովադիրների (ապահովագրված անձանց) այն գույքային շահերը, որոնք կապված են
դժբախտտ պատահար տեղի ունենալու հետևանքով նրանց կյանքին և աշխատունակությանը հասցված կորստի հետ, ինչպես նաև
ապահովագրական պատահարի պատճառով նրանց եկամուտների կորստի և լրացուցիչ ծախսերի կատարման հետ:
Դժբախտ դեպքերից ապահովագրությունը նախատեսում է ապահովագրական պատահարի հետևանքով ապահովագրված անձանց
կյանքին և աշխատունակությանը հասցված վնասների ապահովագրական հատուցում ապահովագրողի կողմից`
հաստատագրված գումարով կամ մասնակի, նաև` լրացուցիչ ծախսերի լրիվ փոխհատուցմամբ:
Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագրեր կնքվում են միայն աշխատունակ քաղաքացիների հետ:
Դժբախտ դեպքերից ապահովագրությունը իրականացվում է թե° կամավոր և թե° պարտադիր կարգով: Պարտադիր են
համարվում ապահովագրության հետևյալ ձևերը. ուղևորների, զինծառայողների, մաքսային մարմինների պաշտոնատար անձանց,
հարկային ծառայությունների ծառայողների ապահովագրությունը և այլն: