Loading...

Բժշկական ապահովագրություն

Բժշկական ապահովագրությունը բխում է մարդկանց առողջության պահպանման անհրաժեշտությունից և լայնորեն տարածված է քաղաքակիրթ երկրներում: Ապահովագրության այս տեսակը կապված է ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած բժշկական օգնության ծախսերի ծածկման հետ:

Բժշկական ապահովագրությունը ապահովագրվողի համար բժշկական սպասարկման ծախսերի փոխհատուցման երաշխիք է:

Բժշկական ապահովագրության պայմանագրի կնքման իրողությունը հավաստող փաստաթուղթը ապահովագրողի կողմից ապահովագրվողի հետ կնքվող գրավոր պայմանագիրը կամ նրան տրվող ապահովագրական պոլիսն է:

Բժշկական ապահովագրությունը, ընդհանրապես, իրականացվում է կամավոր և պարտադիր հիմունքներով:

Ապահովագրական գումարը սահմանվում է պայմանագրով՝ դրա գործողության ողջ ժամկետի համար:

Պայմանագրի գործողության ժամկետում ապահովագրված անձին ապահովագրողի կողմից կատարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված ապահովագրական գումարը: