Ֆրանսիա
Մայրաքաղաքը՝ Փարիզ
Տարածքը` 105.4 քառ. կմ
Բնակչությունը ` 61.875.200 մարդ
Պետական լեզուն` Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է, որով խոսում է բնակչության մեծ մասը
Ժամային Գոտին
-2 ժամ համեմատած ՀՀ ժամային գոտու հետ:
Դրամը Եվրոն է:
Պետական կրոնը՝ քրիստոնեությունն է:
Կլիման. Ֆրանսիայի եվրոպական տարածքում կլիման մեղմ ծովայինէ, արևելքում` բարեխառն ցամաքային, հարավում` մերձարևադարձային: Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել երեք տիպի կլիմայական գոտիներ: Ամռանը բավականին տաք և չորէ, միջին ջերմաստիճանը հուլիսին հասնում է 23-25 աստիճանի, իսկ ձմռանը բնորոշ են անձրևները, օդի միջին ջերմաստիճանը կազմում է 7—8 °С: Տեղումները գերակշռում են հունվարից ապրիլ ամիսներին:
Փարիզ
Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։Այն տեղակայված է Սենա գետի վրա, Ֆրանսիայի հյուսիսում Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում: Փարիզը իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն(2009): Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է` շուրջ12 միլիոն բնակչությամբ: Մոտ 30.000.000 տուրիստներ այցելում են այնտեղ ամեն տարի: Փարիզի առաջին բնակիչները հայտնվել են մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին:
Փարիզում է գտնվում աշխարհի ամենահեչակավոր թանգարաններից մեկը Լուվրը: Լուվրը նախկինում հանդիսանում էր ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում` ձախից Սենա գետի, աջից` Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածույով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝Փարիզի ամենամեծ թանգարանը(210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը տրամադրված է ցուցահանդեսին) Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ` սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան,Եգիպտոս, ՄերձավորԱրևելք և Միջագետք։Լուվրում ներկացաված ստեղծագործությունները բազմազան են` նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն: