Իտալիա
Մայրաքաղաքը՝ Հռոմ
Տարածքը՝ 301.200 քառ. կմ
Բնակչությունը` 57 մլն. 680 հազարմարդ
Պետական լեզուն` Իտալերեն
Ժամային Գոտին՝
-2ժամ համեմատած ՀՀ ժամային գոտու հետ:
Դրամը
Եվրոն է:
Պետական կրոնը` քրիստոնեություն
Կլիման. Միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չենլ ինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:
Իտալիայի տեսարժան վայրերը՝
Իտալիայի տարածքում կան շատ տեսարժան վայրեր` թե′ բնական, թե′ պատմաճարտարագիտական: Հռոմում դրանք են Պանթեոնը, Կոլիզեյը, Փորումը, Կարակալլավաննաները, Կապիտոլիական թանգարանը, Ազգային թանգարանը և այլն: Միլանում` հայտնի Լա Սկալա օպերան, Սան Ամբրոջիո եկեղեցին, Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարով վանքը, Պիզայում` «Ընկնող աշտարակը» և այլն:
Աշխարհագրության տեսանկյունից առավել տարածված են Իտալիայի կենտրոնական ու հյուսիսային շրջանները: Ըստ 2012 թվականի տվյալների, զբոսաշրջիկների միայն 13 տոկոսն են ընտրել երկրի հարավային շրջանի տուրիստական կենտրոնները: Այստեղ, ինչպես և ենթադրվում է, զբոսաշրջիկներն ընտրում են ծովափնյա հանգիստը: Հարավային Իտալիայի առավելություն կարելի է համարել նաև հարուստ խոհանոցը, համեմատաբար մատչելի գները և երկարակեցությանը նպաստող կլիման:
Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Իտալիայում առաջին տեղերում են Հռոմը, Միլանը, Վենետիկն ու Ֆլորենցիան: Հյուրընկալության ու ապահովության առումով առաջին տեղում Սարդինիան է, պատմական արժեքներով առաջատարը Հռոմն է: Հարուստ ու բազմազան խոհանոցով առաջատար են Աբրուցոն, Կալաբրիան ու Կամպանիան:
Հարավային Իտալիան երկրի մակրոշրջան է, որը ներառում է կղզային Իտալիան (Սիցիլիա, Սարդինիա) և մայրցամաքային Աբրուցո, Բազիլիկատա, Կալաբրիա, Մոլիզե, Կամպանիա, Ապուլիա շրջանները: Հարավային Իտալիայի ափերը ողողում են երեք ծով.
Ադրիատիկ ծով (Աբրուցո, Մոլիզե, Ապուլիա)