Տուրիստական, աշխատանքային, արտասահմանյան կամ այլ ուղևորությունների ընթացքում կարող են առաջանալ
անկանխատեսելի կամ անցանկալի իրադարձություններ: Այդպիսի իրավիճակներում որևէ մարդ գտնվելով օտար երկրում` կարող
է չկարողանալ ինքնուրույն հոգալ իր բժշկական ծախսերը: Ճանապարհորդության ապահովագրության հիմնական սկզբունքն էլ
կայանում է հենց նրանում, որ արտասահմանում գտնվող յուրաքանչյուր մարդու համար ապահովի համապատասխան
բուժօգնություն ստացումը, եթե վերջինս հանդիպել է դժբախտ պատահարի կամ հանկարծակի առողջության խնդիրներ ունենալու
դեպքում:
Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիրը ներառում է.
- Բժշկական ծախսերի ապահովագրություն,
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Արտասահման ճանապարհորդության ժամանակ ուղեբեռի ապահովագրություն,
- Երրորդ անձանց հանդեպ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն:
Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրությունը զերծ է պահում քաղաքացիներին ավելորդ մտահոգություններց և
օտարերկրյա պետությունում գտնվելու ընթացքում դժբախտ պատահարի կամ հանկարծակի հիվանդության հետևանքով
Ապահովագրված անձի կյանքին, առողջությանը կամ աշխատունակությանը պատճառված վնասներից և հայրենադարձության
հետ կապված ծախսերից:ՈՒղևորների ապահովագրությունը իրկանացվում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր
կարգով:
Բոլոր ուղևորների համար օրենքով սահմանվում է միևնույն ապահովագրական գումարը: Առողջության կորստի դեպքում այն
ստանում է ապահովագրվածը, իսկ մահվան դեպքում` նրա ժառանգը: