Տորունական մեղրաբլիթի թանգարանը,որը կազմելու է Տորունի տեսարժան վայրերի մի մասը, բացվելու է Գուստավ Վես ֆաբրիկայում մի քանի ամիսների ընթացքում: Ֆաբրիկան կառուցվել է 19 դարում <<Հին քաղաքում>>:
Այսօր համեղ և հայտնի խմորեղենների համի և հոտի պատմությանը կարելի է ծանոթանալ <<տորունական մեղրաբլիթի աշխարհ>> ցուցահանդեսին, որը գտնվում է Կոպերնիկոսի տան ձեղնահարկում:
Մի քանի տարի առաջ որոշում կայացվեց ստեղծել հորինված պատմության թանգարան հայտնի աստղագետի տանը:
Այժմ ցուցահանդեսը կունենա իր սեփական տարածքը հին ֆաբրիկայում:
Ցուցահանդեսը կսկսվի ձեղնահարկում, որտեղ կցուցադրվի դարերի ընթացքում արտադրության տեսակների էվոլյուցիան:
Այստեղ կարելի է տեսնել փայտե տարաների և հին վառարանների մեծ հավաքածու, ինչպես նաև մեղրաբլիթների պատրաստման համար բաղադրատոմսեր և գործիքներ: