ճամփորդական ապահովագրություն

Տուրիստական, աշխատանքային, արտասահմանյան կամ այլ ուղևորությունների ընթացքում կարող են առաջանալ

անկանխատեսելի կամ անցանկալի իրադարձություններ: Այդպիսի իրավիճակներում որևէ մարդ գտնվելով օտար երկրում` կարող

է չկարողանալ ինքնուրույն հոգալ իր բժշկական ծախսերը: Ճանապարհորդության ապահովագրության հիմնական սկզբունքն էլ

կայանում է հենց նրանում, որ արտասահմանում գտնվող յուրաքանչյուր մարդու համար ապահովի համապատասխան

բուժօգնություն ստացումը, եթե վերջինս հանդիպել է դժբախտ պատահարի կամ հանկարծակի առողջության խնդիրներ ունենալու

դեպքում:

 

Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիրը ներառում է.

 

  • Բժշկական ծախսերի ապահովագրություն, 
  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն, 
  • Արտասահման ճանապարհորդության ժամանակ ուղեբեռի ապահովագրություն, 
  • Երրորդ անձանց հանդեպ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն: 


Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրությունը զերծ է պահում քաղաքացիներին ավելորդ մտահոգություններց և

օտարերկրյա պետությունում գտնվելու ընթացքում դժբախտ պատահարի կամ հանկարծակի հիվանդության հետևանքով

Ապահովագրված անձի կյանքին, առողջությանը կամ աշխատունակությանը պատճառված վնասներից և հայրենադարձության

հետ կապված ծախսերից:ՈՒղևորների ապահովագրությունը իրկանացվում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր

կարգով: 

 

Բոլոր ուղևորների համար օրենքով սահմանվում է միևնույն ապահովագրական գումարը: Առողջության կորստի դեպքում այն

ստանում է ապահովագրվածը, իսկ մահվան դեպքում` նրա ժառանգը: