Բեռի ապահովագրություն

Բեռների ապահովագրություն

Ընդհանուր բնութագիր - Բեռների տեղափոխումը կապված է մի շարք անկանխատեսելի և անսպասելի դեպքերի հետ, որոնք կարող են հանգեցնել ահռելի կորուստներ կրելու ռիսկի: Դուք կարող եք մեղմացնել կամ բացառել այդ ռիսկերի ազդեցությունը, եթե ապահովագրեք Ձեր բեռը:

 
Ապահովագրական պատահար է համարվում ամբողջ  բեռի կամ նրա մի մասի ոչնչացումը, կորուստը կամ վնասումը:

 
 Բեռների ապահովագրությունը, հաճախորդի ընտրությամբ, կարող է իրականցվել նաև Սահմանափակ պատասխանատվությամբ  և Առանց  վնասի  համար պատասխանատվության:


Պայմաններ և սակագներ - բեռների ապահովագրության սակագինը տատանվում է 0.018-1.9% միջակայքում` կախված մի շարք գործոններից (օրինակ` փոխադրվող գույքի(բեռների) տեսակից, փոխադրման երթուղուց և այլն):


Ապահովագրության պայմանագրի կնքման, ձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում: