Նորություններ

Տորունական մեղրաբլիթ

Տորունական մեղրաբլիթի թանգարանը,որը կազմելու է Տորունի տեսարժան վայրերի մի մասը, բացվելու է Գուստավ Վես ֆաբրիկայում մի քանի ամիսների ընթացքում: Ֆաբրիկան կառուցվել է 19 դարում <<Հին քաղաքում>>:

Այսօր համեղ և հայտնի խմորեղենների համի և հոտի  պատմությանը կարելի է ծանոթանալ <<տորունական մեղրաբլիթի աշխարհ>> ցուցահանդեսին, որը գտնվում է  Կոպերնիկոսի տան ձեղնահարկում:

Մի քանի տարի առաջ որոշում կայացվեց ստեղծել հորինված պատմության թանգարան հայտնի աստղագետի  տանը:

Այժմ ցուցահանդեսը կունենա իր սեփական տարածքը  հին ֆաբրիկայում:

Ցուցահանդեսը  կսկսվի ձեղնահարկում, որտեղ կցուցադրվի դարերի ընթացքում արտադրության տեսակների էվոլյուցիան:

Այստեղ կարելի է տեսնել փայտե տարաների և հին վառարանների մեծ հավաքածու, ինչպես նաև մեղրաբլիթների պատրաստման համար բաղադրատոմսեր և գործիքներ:



back