Բժշկական ապահովագրություն

Բժշկական ապահովագրությունը բխում է մարդկանց առողջության պահպանման անհրաժեշտությունից և

լայնորեն տարածված է քաղաքակիրթ երկրներում: Ապահովագրության այս տեսակը կապված է

ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած բժշկական օգնության ծախսերի ծածկման հետ:

Բժշկական ապահովագրությունը ապահովագրվողի համար բժշկական սպասարկման ծախսերի փոխհատուցման

երաշխիք է:

 

Բժշկական ապահովագրության պայմանագրի կնքման իրողությունը հավաստող փաստաթուղթը ապահովագրողի

կողմից ապահովագրվողի հետ կնքվող գրավոր պայմանագիրը կամ նրան տրվող ապահովագրական պոլիսն է:

 

Բժշկական ապահովագրությունը, ընդհանրապես, իրականացվում է կամավոր և պարտադիր հիմունքներով:

 

Ապահովագրական գումարը սահմանվում է պայմանագրով՝ դրա գործողության ողջ ժամկետի համար:

Պայմանագրի գործողության ժամկետում ապահովագրված անձին ապահովագրողի կողմից կատարված

ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված

ապահովագրական գումարը: