Սոցիալական փաթեթ

ՔՎԱՆՏ  ՍՊԸ  տուրիստական գործակալությունը պաշտոնապես հաշվառված է

ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունում որպես ՀՀ Կառավարության 2012թ. 

 դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի

հանգստի ապահովման ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատոր: 

Հարգելի սոցիալական փաթեթի օգտագործողներ

Տուրօպերատորը Պայմանագիրը կնքում է անհատի հետ:

Սոցիալական փաթեթների ձևակերպման համար անհրաժեշտ են`

  • անձնագրի պատճե
  • բանկի հետ կնքված ձեր պայմանագրի պատճեն/հաշվեհամարը/
  • աշխատավայրի տվյալներ

Գումարի փոխանցումից անմիջապես հետո կտրամադրվի Ուղեգիր

Սպասարկման աշխատանքային ժամերը`

  • Ամեն օր 10:00-19:00, բացի կիրակի օրվանից

 

 

 

Սոցիալական փաթեթներ ՀՀ տարածքում և ԼՂՀ-ում

1.Գործակալության կողմից Տուրերի ընթացքում մատուցվող ծառայությունները“

  • Գիշերակաց
  • Տրանսպորտ
  • Գիդ էքսկուրսավար
  • Ուղեկցորդ
  • Միջոցառումներ/ ժամանցային ծրագրեր

2.Ընդհանուր դրույթներ`

  • Փաթեթում ներառված գները ենթակա են փոփոխման
  • Փաթեթում նշված գիշերակացի վայրը/հյուրանոցը/ ենթակա է փոփոխման
  • Փաթեթում նշված տուրի ուղղությունները ենթակա են փոփոխման
  • Մինչև 6 տարեկան երեխաները կսպասարկվեն անվճար

Հարգելի հայրենակիցներ Խնդրում ենք ուշադիր եղեք!!!

  • Այն անձինք, ովքեր պատվիրել են Սոցիալական փաթեթ և հիմնավորված կամ անհիմն պատճառներով հրաժարվել են փաթեթի հետագա իրագործման համար, համաձայն կնքված պայմանագրի կետերի կենթարկվեն տույժի:

մասնաճյուղերի հասցեներ

 

Փաթեթներ

Պայմանագիր N  

ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ԱՆՈՒՆԻՑ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 

ք. Երևան      «    »              2015թ.

ՀՀ քաղաքացի _____________ ,  այսուհետ՝  «Պատվիրատու»,  մի կողմից, «Քվանտ» ՍՊԸ -ն այսուհետ` «Կատարող», ի դեմս տնօրեն Գ. Ալավերդյանի, որը հանդես է գալիս  «___________» անունից  «  » 201   թ. Գործակալության պայմանագրի հիման վրա, գործում է իր կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

  1. 1.          Պայմանագրի առարկան

1.1        Սույն պայմանագրով «Կատարողը», պարտավորվում է «Պատվիրատուի» հանձնարարությամբ մատուցել սույն պայմանագրի 1.3.-րդ կետում նշված զբոսաշրջային ծառայությունները, այսուհետ` «Ծառայություններ», իսկ «Պատվիրատուն» պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:

1.2        «Կատարողը» Պայմանագրով սահմանված ծառայությունները մատուցում է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ-ով  և 27 դեկտեմբերի 2012 թվականի N 1691-Ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1917-Ն ԵՎ N 1923-Ն, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 594-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշմամբ և 19.03.2013թ.-ի N 170-Ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 67-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով սահմանված կարգով:

1.3        Մատուցվող ծառայությունները ներառում են՝

1

<<______________ >>  

 

(Զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը և/կամ/ շրջագայության երթուղին)

2

 
 

 (Զբոսաշրջային երթուղու տևողությունը կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամկետները (տարի, ամիս, օր, ժամ)

3

 

 

Հյուրանոցային տնտեսության օբյեկտ զբոսաշրջիկի մուտքագրման և ելքագրման ժամկետները (տարի, ամիս, օր, ժամ)

4

 

 

(տրանսպորտային միջոցների տեսակը, դասակարգումը, ժամանման ու մեկնման նախնական ժամկետները, ժամերն ու վայրերը)

5

 

 

(Հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, կարգը)

6

 
 

(Սննդի կազմակերպման և մատուցման ծառայության հաճախականությունը, պայմանները)

7

 

 

(տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, երթուղիները և փաթեթի գնի մեջ ներառված այլ ծառայությունները)                    (թվարկել ծառայությունները)

8

 

 

(Այլ ծառայություններ)

 

  1. 2.           Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը 

2.1.       Սույն պայմանագրով մատուցվող ծառայությունների (Զբոսաշրջային փաթեթի) պայմանագրային գինը կազմում է _______ ՀՀ դր., ներառյալ հարկերը, որից միայն հյուրանոցային ծառայության մեկ գիշերակացի արժեքը կազմում է ________ ՀՀ դր., ներառյալ հարկերը:    

2.2.       «Պատվիրատուի» պատվերը «Կատարողի» կողմից հաստատելուց հետո, «Պատվիրատուն» պարտավոր է վճարել պայմանագրի գինը «Կատարողի»-ին` փոխանցելով այն վերջինիս _____________________________      հաշվարկային հաշվին կամ վճարել կանխիկ: 

2.3.       Պայմանագրի վաղաժամկետ դադարման կամ մասնակի կատարման դեպքերում Պատվիրատուին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է Կատարողին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, Կատարողը վերադարձնում է բացառապես Պատվիրատուի սոցիալական փաթեթի հաշվին: 

 

  1. 3.           Կողմերի պատասխանատվությունը 

3.1.       Պայմանագիրը վաղաժամկետ դադարելու կամ Պատվիրատուի կողմից պայմանագրով նախատեսված ծառայություններից չօգտվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի նկատմամբ կիրառել տուգանք.

ա) սույն պայմանագրի գնի ___________(մինչև 25 տոկոսի չափով), եթե Պատվիրատուն հրաժարվել է սույն պայմանագրից ոչ ուշ, քան պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման սկզբի ժամկետից երկու աշխատանքային օր առաջ,

բ) սույն պայմանագրի գնի ___________(մինչև 50 տոկոսի չափով), եթե Պատվիրատուն հրաժարվել է պայմանագրից սույն կետի «ա» պարբերությամբ նախատեսված ժամկետի խախտմամբ, կամ ընդհանրապես չի օգտվել պայմանագրով նախատեսված ծառայություններից և առկա է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի գրավոր ծանուցումը Կատարողին Պատվիրատուի կողմից հյուրանոցային ծառայությունից չօգտվելու մասին: 

3.2.       «Կատարողի»` օրենքին հակասող գործողություններով «Պատվիրատուին» հասցված վնասը ենթակա է հատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

3.3.       Ժամանակավոր կացության, այցելության և տարանցիկ վայրերում «Պատվիրատուն» պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ թվում` իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ: 

 

  1. 4.           Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ) 

4.1.       Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմից: 

 

  1. 5.           Վեճերի լուծման կարգը 

5.1.       Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:  

5.2.       Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

 

  1. 6.           Եզրափակիչ դրույթներ 

6.1.       Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պարտավորությունների լրիվ կատարումը: 

6.2.       Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ: 

 

  1. 7.    Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները 

 

«Պատվիրատու» 

     

«Կատարողի» գործակալ 

                     
       

«ՔՎԱՆՏ»ՍՊԸ,   02536805

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

                   "______________"              

ՀՀ    ___________________

     

(կազմակերպությանանվանումը, ՀՎՀՀ)

ՀՀ, ________________________

     

ք.Երևան, Արշակունյաց 2

(հասցե)

     

(հասցե)

   

"Արդշինբանկ" ՓԲԸ

հ/հ 2470103069980000

(անձնագրի սերիան ,համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

(բանկայինտվյալները)

 

 

 

Տվյալներ աշխատավայրի վերաբերյալ (աշխատավայր, աշխատավայրի հասցե)  ________________________

________________________________________

Ստորագրություն

 

 

__________________________________________

Ստորագրություն, կ.տ.