Գույքի ապահովագրություն

 Գույքային ապահովագրությունն իրենից ներկայացնում է ապահովագրողների և ապահովադիրների միջև ապահովագրական

ծառայությունների մատուցման հարաբերությունների մի համակարգ, երբ ապահովադիրների գույքային շահերի պաշտպանությունը

կապված է գույքին տիրապետման, օգտագործման կամ տնօրինման հետ: Գույքային ապահովագրության գծով ապահովադիրներ կարող

են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք: Ապահովագրության այս տեսակի իրականացման ընթացքում գույք հասկացության տակ

անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն կոնկրետ առարկան կամ իրը, այլ նաև իրերի, առարկաների և ապրանքների խմբեր: 


  Գույքային ապահովագրության նպատակը գույքի վնասման կամ կորստի դեպքում վնասի հատուցումն է: Ուստի ապահովագրության այս

տեսակի համար խիստ կարևորվում է ապահովագրվող գույքի գնահատումը և ապահովագրական գումարի սահմանումը:


  Գույքային ապահովագրության պայմանագրով ապահովագրության ենթակա են ապահովագրվողին պատկանող կամ վարձակալության վերցված գույքը: